Ռոհանի. Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i91982-Ռոհանի._Իրանն_արտաքին_քաղաքականության_և_թշնամիներին_դիմակայելու_հարցում_հաջողություն_է_արձանագրել
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը Թեհրանում Իրանի մի խումբ կանանց, երիտասարդների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել: Նա ասել է. «Իրանին շտապ կերպով ՀԳՀԾ-ից հրաժարման մղելու ԱՄՆ-ի նախագիծը ձախողեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 03:16 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել

ԻԻՀ նախագահը շաբաթ օրը Թեհրանում Իրանի մի խումբ կանանց, երիտասարդների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել: Նա ասել է. «Իրանին շտապ կերպով ՀԳՀԾ-ից հրաժարման մղելու ԱՄՆ-ի նախագիծը ձախողեց»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ն այն պատկերացումն ուներ, որ ՀԳՀԾ-ից իր հրաժարվելուց անմիջապես հետո Իրանն էլ կհրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանի գործը կփոխանցվի ԱԽ, բոլոր բանաձևերն ու պատժամիջոցները կվերականգնվեն ու Թեհրանը  միայնակ կմնա աշխարհի դիմաց  Սակայն այդ սադրանքը ձախողվեց»:

«Այսօր աշխարը սխալ, անօրինական և համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը դեմ վերցված քայլ է բնութագրում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և դա Իրանի հաջողությունն է»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը: