Եվրոպան բանկային ներդրում է կատարելու Իրանում
Չնայած Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին, Եվրամիության բյուջեի հարցով կոմիսարի տեղեկացմամբ, մոտ ապագայում ԻԻՀ-ում բանկային ներդրում է կատարվելու:
Գերմանիայի ձայնին տված հարցազրույցում, Գունտեր Օտինգերը նշել է.-«ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի հետ համագործակցող երկրները ևս շրջափակման են ենթարկվելու: Հաշվի չառնելով այդ պատժամիջոցները, Եվրամիությունը բանկային ներդրումներ է կատարելու Իրանում»:
Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների խստացմանը, Օտինգերն ասել է.«Եվրամիությունը ցանկանում է շարունակել Իրանի հետ իր հարաբերությունները»:
Եվրամիության բյուջեի հարցով կոմիսարն ասել է .«Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ Եվրամիությունն ամերիկյան շուկաների կարիքը չունի: Ամերիկացիներն ունեն եվրոպական շուկաների կարիքը՝ թվային տեխնոլոգիաների դաշտում իրենց ձեռքբերումները ներկայացնելու համար»: