Եվրոպան բանկային ներդրում է կատարելու Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i91996-Եվրոպան_բանկային_ներդրում_է_կատարելու_Իրանում
Չնայած Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին, Եվրամիության բյուջեի հարցով կոմիսարի տեղեկացմամբ, մոտ ապագայում ԻԻՀ-ում բանկային ներդրում է կատարվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 08:07 Asia/Tehran
  • Եվրոպան բանկային ներդրում է կատարելու Իրանում

Չնայած Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին, Եվրամիության բյուջեի հարցով կոմիսարի տեղեկացմամբ, մոտ ապագայում ԻԻՀ-ում բանկային ներդրում է կատարվելու:

Գերմանիայի ձայնին տված հարցազրույցում, Գունտեր Օտինգերը նշել է.-«ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի հետ համագործակցող երկրները ևս շրջափակման են ենթարկվելու: Հաշվի չառնելով այդ պատժամիջոցները, Եվրամիությունը բանկային ներդրումներ է կատարելու Իրանում»:

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների խստացմանը, Օտինգերն ասել է.«Եվրամիությունը ցանկանում է շարունակել Իրանի հետ իր հարաբերությունները»:

 Եվրամիության բյուջեի հարցով կոմիսարն ասել է .«Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ Եվրամիությունն ամերիկյան շուկաների կարիքը չունի: Ամերիկացիներն ունեն եվրոպական շուկաների կարիքը՝ թվային տեխնոլոգիաների դաշտում իրենց ձեռքբերումները ներկայացնելու համար»: