Վելայաթի .«Եվրոպան պետք է երաշխավորի ՀԳՀԾ-ի անվտանգությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i92004-Վելայաթի_._Եվրոպան_պետք_է_երաշխավորի_ՀԳՀԾ_ի_անվտանգությունը
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ը հստակ դիրքորոշում ունի առ այն, որ եվրոպական երկրների հետ բանակցություններում պետք է լուրջ վերաբերվել երաշխավորման հարցին, որպեսզի հնարավոր լինի պահպանել ՀԳՀԾ-ի անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 08:25 Asia/Tehran
  • Վելայաթի .«Եվրոպան պետք է երաշխավորի ՀԳՀԾ-ի անվտանգությունը»

Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ը հստակ դիրքորոշում ունի առ այն, որ եվրոպական երկրների հետ բանակցություններում պետք է լուրջ վերաբերվել երաշխավորման հարցին, որպեսզի հնարավոր լինի պահպանել ՀԳՀԾ-ի անվտանգությունը»:

Կիրակի օրը, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական երկրների ղեկավարների կողմից երաշխավորման հարցի մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Ցավոք միջուկային համաձայնության որոշ կողմեր հակասական դիրքորոշում ունեն, որոնք կասկած են հարուցում, ուստի Իրանի բանագնաց թիմը պետք է կարողանա երաշխիքներ ստանալ»:

Իրանը և Եվրամիությունը, նաև Ռուսաստանն ու Չինաստանը, մայիսի 15-ին և 16-ին Բրյուսելում բանակցություններ են սկսել՝ առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ն շարունակելու համար: Մայիսի 26-ին այդ բանակցությունները վերսկսվելու են Վիեննայում ՝ փորձագիտական ու քաղաքական մակարդակում, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի շրջանակում:

Ալի Աքբար Վելայաթին Իրաքի վերջին խորհրդարանական ընտրությունների մասին ասել է.«Իրաքում ընտրությունները կայացան անվտանգ պայմաններում, քանի որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդն օտար ուժերին միջամտելու իրավունք չտվեցին»: