Իրանը եվրոպացիների հետ միջուկային համաձայնությանը չվերաբերող հարցերի շուրջ չի բանակցելու
https://parstoday.ir/hy/news/iran-i92034-Իրանը_եվրոպացիների_հետ_միջուկային_համաձայնությանը_չվերաբերող_հարցերի_շուրջ_չի_բանակցելու
«Իրանի Իսլամական Հանրապետությունը եվրոպացիների հետ միջուկային համաձայնությանը չվերաբերող հարցերի շուրջ չի բանակցելու: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովն այս շաբաթ գումարվելու է Վիեննայում ՝ առանց ԱՄՆ-ի ներկայության և Իրանի պահանջով».ասել է քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 14:21 Asia/Tehran
  • Իրանը եվրոպացիների հետ միջուկային համաձայնությանը չվերաբերող հարցերի շուրջ չի բանակցելու

«Իրանի Իսլամական Հանրապետությունը եվրոպացիների հետ միջուկային համաձայնությանը չվերաբերող հարցերի շուրջ չի բանակցելու: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովն այս շաբաթ գումարվելու է Վիեննայում ՝ առանց ԱՄՆ-ի ներկայության և Իրանի պահանջով».ասել է քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Սեյյեդ Աբբաս Էրաղչին անդրադարձել է անցյալ երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հանդիպմանն, ասելով. «Հանդիպումից հետո եվրոպական երկրները մի հաղորդագրությամբ իրենց հանձնառությունն են հայտնել ՀԳՀԾ-ի և Իրանի շահերի ապահովման կապակցությամբ»:

Նշելով, որ Իրանի հետ Եվրոպայի համագործակցության մաս են կազմում նավթի ու գազի վաճառքը, ինչպես նաև  այլ ոլորտները, Սեյյեդ Աբբաս Էտաղչին հավաստիացրել է. «ՀԳՀԾ-ի հետ կապված բանակցությունները անցկացվելու են լուրջ մթնոլորտում»:

Էրաղչին շեշտել է, որ եվրոպացիները պետք է Իրանին երաշխավորեն որ կարող են ապահովել ՀԳՀԾ-ում ԻԻՀ-ի շահերը: