Ամիր Աբդոլլահյան.«Իրաքի ընտրությունների իրական արդյունքը «ոչ» էր բռնազավթմանը»
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է, որ Իրաքի ընտրությունների արդյունքում ժողովուրդը քվեարկեց երկրի անկախության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին և «ոչ» ասաց բռնազավթմանը:
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր թուիթերյան էջում գրել է, որ Իրաքը ԱՄՆ-ի և ահաբեկչության հովանավորների մնալու վայրը չէ:
Նշելով, որ Իրաքը կարևոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում, Աբդոլլահյանն ասել է.«Իրաքի գիտակից ժողովուրդն ու պաշտոնատարները Թեհրանի ռազմավարական դաշնակիցն են մնալու»:
Մայիսի 12-ին, շուրջ 11 միլիոն իրաքցիբերի մասնակցությամբ, Իրաքում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններում հաղթել է Մուղթադա Սադրի ղեկավարած Սաերուն կոալիցիան: Այնուհետև բարձր քվեներ են շահել Հադի Ալ-Ամերիի գլխավորած «Ալ-Ֆաթհ» կուսակցությունը և գործող վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի «Նասր» կուսակցությունը: