Իրանը հերքել է Աֆղանստանի թալիբներին աջակցելու մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i92092-Իրանը_հերքել_է_Աֆղանստանի_թալիբներին_աջակցելու_մասին_լուրերը
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Ոմանք փորձում են անհիմն մեղադրանքներով Աֆղանստանի հանրային կարծիքը շեղել այդ երկրում տեղի ունեցող պատերազմի իրական պատճառներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2018 08:52 Asia/Tehran
  • Իրանը հերքել է Աֆղանստանի թալիբներին աջակցելու մասին լուրերը

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Ոմանք փորձում են անհիմն մեղադրանքներով Աֆղանստանի հանրային կարծիքը շեղել այդ երկրում տեղի ունեցող պատերազմի իրական պատճառներից»:

Բահրամ Ղասեմին ասել է.«Աֆղանստանի Ֆերահ նահանգում անցած շաբաթ տեղի ունեցած հարձակումներից հետո, ցավոք ոմանք այդ երկրում հարևաններին  մեղադրում են թալիբներին հովանավորելու մեջ: Այդ երկրի ամերիկացի հրամանատարները, ովքեր տարիներ շարունակ թափ են այդ երկրի անմեղ բնակչության արյունը, նույնպես փորձում են Իրանին մեղադրել թալիբներին հովանավորելու մեջ, Աֆղանստանի հանրային կարծիքը շեղել այդ երկրում տեղի ունեցող պատերազմի իրական պատճառներից»:

Ղասեմին նշել է, որ Աֆղանստանի քաղաքների դեմ թալիբների հարձակումը, ապա դրանց ազատագրումը պետական ուժերի կողմից, նորություն չէ և չի առնչվում Թեհրան-Քաբուլ լավ հարաբերություններին:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ-ը շուրջ չորս տասնամյակ է կանգնած է Աֆղանստանի ժողովրդի ու կառավարության կողքին այդ երկրի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում և օտարներին ու ոտնձգիչներին գոհացնելու համար կատարվող հայտարարությունները չեն համապասխանում բարեկամական հարաբերություններին»: