Ղասեմի.«Եվրոպան պետք է երաշխավորի ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերի ապահովումը»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո,մնացած կարճ ժամանակամիջոցում Եվրոպան պետք է Իրանի Իսլամական Հանրապետության շահերի ապահովման երաշխիք տա»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո Իրանում եվրոպական խոշոր ընկերությունների գործունեության վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի օրը նշել է. «ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նոր պայմաններ են ստեղծվել և հաշվի առնելով ՀԳՀԾ-ն պահպանելու մյուս կողմերի վճռակամությունը, այս կապակցությամբ բանակցությունները շարունակվում են»:
Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի պահպանման երաշխավորման մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Խոսքը բավական չէ, գործն է կարևոր»:
Սիրիայից արտասահմանյան կողմերի դուրս գալու Ռուսաստանի կոչի մասին Ղասեմին ասել է.«Ոչ մի երկիր չի կարող Իրանին պարտադրել դուրս գալ Սիրիայից: Իսլամական հանրապետությունն անկախ երկիր է և Սիրիայում Իրանի ներկայությունն իրականացել է այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը Աֆղանստանի Ֆարահ քաղաքի վրա հարձակման ընթացքում Իրանի կողմից թալիբներին աջակցություն ցուցաբերվելու վերաբերյալ անհիմն հայտարարության մասին ասել է. «Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին հարցերին: Իրանի քաղաքականությունն է առավել համագործակցել Աֆղանստանի կառավարության հետ»: