Մայիս 31, 2018 17:18 Asia/Tehran
  • «ՕՊԵԿ-ը պետք է պաշտպանի բոլոր անդամներին». Զանգանե

Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի հերթական նախագահին հղած նամակով, Իրանի իսլամական հանրապետության նավթի նախարարն ընդգծել է ՕՊԵԿ-ի կողմից անօրինական ու միակողմանի և վերտարածաշրջանային շրջափակումների ենթարկված անդամներին աջակցություն ցուցաբերվելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն մի նամակ է հղել  ՕՊԵԿ-ի հերթական նախագահ և Արաբական միացյալ էմիրությունների էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սոհեյլ Մոհամմեդ Ալ Մազրուիին: Նամակում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ դեմ սահմանված անօրինական ու միակողմանի պատժամիջոցներին, Բիժան Նամդար Զանգանեն ընդգծել է բոլոր անդամ երկրների շահերը պաշտպանելու կապակցությամբ  ՕՊԵԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի իրականացման անհրաժեշտությունը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության կանոնադրության երկրորդ հոդվածում ընդգծվել է անդամների անհատական ու հավաքական շահերի պահպանման անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. մայիսի 8-ին կրկնելով իր հակաիրանական մեղադրանքները, հայտարարեց,որ Վաշինգտոնը դուրս է գալիս  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և առաջիկա 3-6 ամիսների ընթացքում  վերականգնելու է միջուկային պատժամիջոցները: 

Անդրադառնալով վերջերս ՕՊԵԿ-ի որոշ անդամների հայտնած կարծիքներին, Զանգանեն ասել է, որ ոչ մի երկիր չի կարող ՕՊԵԿ-ի անունից որոշում կայացնել և այս կազմակերպության ցանկացած քայլ կարվի միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ Ֆալիհն անցած շաբաթ հայտարարել էր, որ նավթի մատակարարման հետ կապված մտահոգությունը փարատելու համար  ձգտում է ՕՊԵԿ-ի արդյունահանման ծավալների  աստիճանաբար ավելացմանը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության(ՕՊԵԿ) առաջիկա նիստը կայանալու է 2018 թ. հունիսի 22-23-ին:  

Պիտակ