ՄԱԿ-ը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից փախստականներին ծառայությունների մատուցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i232920-ՄԱԿ_ը_բարձր_է_գնահատել_պատժամիջոցների_պայմաններում_Իրանի_կողմից_փախստականներին_ծառայությունների_մատուցումը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտներում փախստականներին ծառայությունների մատուցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2025 12:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից փախստականներին ծառայությունների մատուցումը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը բարձր է գնահատել պատժամիջոցների պայմաններում Իրանի կողմից առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտներում փախստականներին ծառայությունների մատուցումը։

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդիի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին բարձր է գնահատել տարբեր, այդ թվում՝ առողջապահության, կրթության և զբաղվածության ոլորտներում փախստականներին իրանի կողմից մատուցվող ծառայությունները։

Նա նշել է․ «Պատժամիջոցների պայմաններում Իրանի այս ծառայությունները շատ արժեքավոր են»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը հանդիպմանն ընդգծել է. «Փախստականների առողջության պաշտպանությունը միջազգային պատասխանատվություն է, որը, իհարկե, չպետք է կրի միայն ընդունող երկիրը»։

Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին հավելել է. «Փախստականներ ընդունող երկրների, մասնավորապես՝ Իրանի համար պետք է մշակվեն և ամրապնդվեն համաշխարհային մասշտաբով համապատասխան ֆինանսական և գործառնական մեթոդներ»:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մոտ ապագայում նախատեսում է այցելել Թեհրան։
Իրանն աշխարհում ամենամեծ թվով փախստականներին ընդունող երկրներից է և, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին և տնտեսական մարտահրավերներին, նրանց լայնածավալ ծառայություններ է մատուցում։

ՄԱԿ-ի պաշտոնյաները բազմիցս  նահատել են Իրանի կողմից փախստականներին մատուցվող ծառայություններն ընդգծելով, որ Իրանը բացել է իր դպրոցները, համալսարանները, հիվանդանոցները և սահմանները փախստականների համար, որպեսզի նրանք օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որ առկա են ԻԻՀ քաղաքացիների համար։

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության 78-րդ Գլխավոր ասամբլեային։

ԱՀԿ 78-րդ ամենամյա Առողջապահության համաշխարհային վեհաժողովն անցկացվում է «Մեկ աշխարհ՝ առողջության համար» կարգախոսով, և Իրանի առողջապահական համակարգի բարձրաստիճան պատվիրակությունը՝ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի գլխավորությամբ, մասնակցում է վեհաժողովին։
Վեհաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել  աշխարհում առողջապահության ոլորտում առաջնահերթ խնդիրները։