Իրանը պատրաստակամ է Բանդար Աբբասում ստեղծել հարևան երկրների անկախ նավահանգիստների կազմակերպություն
(last modified Sat, 24 May 2025 14:33:28 GMT )
Մայիս 24, 2025 18:03 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամ է Բանդար Աբբասում ստեղծել հարևան երկրների անկախ նավահանգիստների կազմակերպություն

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական գծով փոխնախարարի պաշտոնակատար Սեյեդ Աբդուլ Ռասուլ Մոհաջեր Հեջազին այսօր՝ շաբաթ օրը, Թեհրան-Ափրին երկաթուղային չոր նավահանգստի տերմինալի բացման արարողության ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին՝ Բանդար Աբբասում հարևան երկրների անկախ նավահանգստային կազմակերպություններ ստեղծելու համար:

Նա այս գործողությունը որակեց որպես տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և Իրանի տարանցիկ հնարավորությունների օգտագործման կարևոր քայլ։

Ըստ «Մեհր» լրատվական գործակալության՝ Մոհաջեր Հեջազին, անդրադառնալով Իրանի աշխարհաքաղաքական դիրքին, ընդգծել է. «Իրանը կարող է կապող օղակ լինել Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների համար, ինչպիսիք են, Բելառուսը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը»: Նա հավելեց. «Այս երկրները կկարողանան ուղիղ մուտք ունենալ Բանդար Աբբաս՝ Իրանի  տրանսպորտային ուղիներով»։

Նա նաև հայտարարեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պատրաստակամության մասին՝ Ֆարզանե Սադեղի գլխավորությամբ ապահովելու անհրաժեշտ հարմարություններ այդ երկրների համար, և ասաց. «Այս երկրների նավահանգստային կազմակերպությունները կարող են տեղակայվել Բանդար Աբբասում»։

Մոհաջեր Հեջազին նաև հայտարարեց մինչև այս տարվա վերջ Չաբահար-Զահեդան երկաթուղային գծի շինարարության ավարտի մասին՝ այն գնահատելով որպես երկրի տրանսպորտային զարգացման շրջադարձային կետ։ Ափրին նախագծի բացման հետ միաժամանակ այս տերմինալ մտավ նաև Չինաստանից ժամանած առաջին բեռնատար գնացքը, որը համարվում է Մասուդ Փեզեշքյանի գլխավորած 14-րդ կառավարության օրոք Իրանի խոշոր տարանցիկ նախագծերի շահագործման մեկնարկի խորհրդանիշը։