Սալեհի.«Նաթանզի էլեկտրական սարքավորումները կարգի են բերվել»
https://parstoday.ir/hy/news/iran-i93218-Սալեհի._Նաթանզի_էլեկտրական_սարքավորումները_կարգի_են_բերվել
Անդրադառնալով Իրանի մեծարգո առաջնորդի կարգադրությանը՝ նախապատրաստական աշխատանքներ սկսել 190 հազար ցենտրիֆուգների արտադրության համար, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Նաթանզի էլեկտրակայանը պատրաստ է մի քանի հարյուր հազար միավորի արտադրության համար: Էլէկտրակայանի խառնուրդի միավորը նույնպես պատրաստ է շահագործման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 11:54 Asia/Tehran
  • Սալեհի.«Նաթանզի էլեկտրական սարքավորումները կարգի են բերվել»

Անդրադառնալով Իրանի մեծարգո առաջնորդի կարգադրությանը՝ նախապատրաստական աշխատանքներ սկսել 190 հազար ցենտրիֆուգների արտադրության համար, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Նաթանզի էլեկտրակայանը պատրաստ է մի քանի հարյուր հազար միավորի արտադրության համար: Էլէկտրակայանի խառնուրդի միավորը նույնպես պատրաստ է շահագործման»:

Ալի Աքբար Սալեհին նշել է.«Իրանը տարբեր հնարավորություններ ունի միջուկային արդյունաբերությունը ազարագացնելու համար»:

Սալեհին հավաստել է.«Առաջիկա ամիսների ընթացքում կամբողջացվի գերարդիական ցենտրիֆուգների նոր կենտրոնը»

Անդրադառնալով վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի  հայտարարություններին, ով ասել էր, որ  Իրանը ոչ մի պայմանում դուրս չի գա ՀԳՀԾ-ից, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Նրանք չպետք է փորձեն Իրանի ժողովրդի վճռականությունը»:

Սալեհին շեշտել է.«Եթե միջուկային համաձայնությունը պետք է կործանվի, ապա Իրանը կձեռնարկի համապատասխան քայլեր»: