Սալեհի.«Նաթանզի էլեկտրական սարքավորումները կարգի են բերվել»
Անդրադառնալով Իրանի մեծարգո առաջնորդի կարգադրությանը՝ նախապատրաստական աշխատանքներ սկսել 190 հազար ցենտրիֆուգների արտադրության համար, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Նաթանզի էլեկտրակայանը պատրաստ է մի քանի հարյուր հազար միավորի արտադրության համար: Էլէկտրակայանի խառնուրդի միավորը նույնպես պատրաստ է շահագործման»:
Ալի Աքբար Սալեհին նշել է.«Իրանը տարբեր հնարավորություններ ունի միջուկային արդյունաբերությունը ազարագացնելու համար»:
Սալեհին հավաստել է.«Առաջիկա ամիսների ընթացքում կամբողջացվի գերարդիական ցենտրիֆուգների նոր կենտրոնը»
Անդրադառնալով վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հայտարարություններին, ով ասել էր, որ Իրանը ոչ մի պայմանում դուրս չի գա ՀԳՀԾ-ից, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Նրանք չպետք է փորձեն Իրանի ժողովրդի վճռականությունը»:
Սալեհին շեշտել է.«Եթե միջուկային համաձայնությունը պետք է կործանվի, ապա Իրանը կձեռնարկի համապատասխան քայլեր»: