Բարձրաստիճան կրոնագետները կոչ են արել ծավալուն մասնակցություն բերել Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին
Բարձրաստիճան հոգևորականներ Այաթոլլահ Աբդոլլահ Ջավադի Ամոլին և Այաթոլլահ Ջաաֆար Սոբհանին, Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրվա նախօրեին ժողովրին կոչ են արել լայնածավալ մասնակցություն բերել Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին:
ԻԻՀ հիմադիր լուսահոգի Իմամա Խոմեյնիի կարգադրությամբ, Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակվել է Ղոդսի համաշխարհային օր, որպեսզի աշխարհի բոլոր մուսուլմանները իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների նկատմամբ:
Այս տարի Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը անցկացվելու է հունիսի 8-ին աշխարհի մյուս մուսուլման երկրների հետ:
Նշելով, որ ավելի քան 70 տարի է, ինչ Սիոնիստները իշխում են Ղոդսի վրա և այդ տարածքի ժողովրդին արտաքսել են իրենց հայրենիքից, բարձրաստիճան հոգևորականները հավելել են.«Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավը Իմամ Խոմեյնիի լավագույն հորդորներից մեկն է եղել»:
Բարձրաստիճան հոգևորականները հավաստել են.«Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակելով որպես Ղոդսի համաշխարհային օր, Իմամ Խոմեյնին մեծ նախագիծ է ծրագրել այդ կեղծ ռեժիմի կործանման համար»: