Իրանի կառավարությունը ժողովրդին կոչ է արել մասնակցել Ղոդսի օրվա երթին
ԻԻՀ կառավարությունն Իրանի ժողովրդին, ազգություններին, քաղաքական ու հասարակական անհատ գործիչներին ու խմբերին կոչ է արել մասնակցել Ղոդսի օրվա երթին:
Չորեքշաբթի երեկոյան հրապարակված հաղորդագրությամբ, կառավարությունը Իրանի ժողովրդին, ազգություններին, քաղաքական ու հասարակական անհատ գործիչներին ու խմբերին կոչ է արել մասնակցել Ղոդսի օրվա երթին, մեծապետականության դեմ պայքարի, բռնահարվածներին պաշտպանելու և ազգային միասնականության ու միատարրության պանծալի պատմության մի նոր փայլուն էջ կերտել:
«Այս տարի Ղոդսի համաշխարհային օրը նշվում է այն պայմաններում, երբ Սիոնիստական զավթիչ ռեժիմն ԱՄՆ-ի վարչակազմի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների սադրիչ քայլերի և համակողմանի հովանավորության պատճառով, անարգելով աշխարհի մուսուլմանների իդեալը և «Նեքբա»-ի օրվա ընթացքում Գազայի ժողովրդի աննախադեպ կոտորածով մարդկության դեմ նոր ոճրագործության դիմեց»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԻԻՀ կառավարության հաղորդագրության մեջ ասված է. «Անկասկած Սիոնիստական ռեժիմի սադրիչ քայլերն ու հանդգնության շարունակվելը դիմակայելու միակ ուղին գիտակից ներկայությունը և լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնության և մեծարգո առաջնորդի խոսքերի հաստատումն է»:
ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել: Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա երթը հունիսի 8-ին Իրանի հետ միաժամանակ տեղի կունենա աշխարհի տարբեր երկրներում: