Իրանը գլխավորում է Պաղեստինի ժողովրդի պայքարը պաշտպանող դիմադրության ճակատը. Վելայաթի
Միջազգային հարցերում Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խորհրդականն ասաց. «ԻԻՀ-ն գլխավորում է Սիոնիստական ռեժիմի ու նրա հովանավորների, մասնավորապես ոճրագործ Ամերիկայի դիմաց Պաղեստինի ժողովրդի պայքարը պաշտպանող դիմադրության ճակատը»:
Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, վիդեոկապի միջոցով ելույթ է ունեցել Գազայում Ղոդսի օրվան նվիրված միջոցառման ընթացքում: Նա ասել է. «Ուրբաթ օրը՝ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, աշխարհը Ղոդսի համաշխարհային օրվա առավել լայնածավալ նշելու ականատեսը կլինի»:
«Ղոդսը շատ մեծ է, որպեսզի այն հնարավոր լինի կլանել, իսկ Պաղեստինը և նրա մեծ ու պատվազգաց ժողովուրդը շատ մեծ է, որպեսզի հնարավոր լինի նրան մոռացության տալ»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, միևնույն ժամանակ նշելով, որ իսլամ աշխարհում տիրող տառապալի վիճակը Պաղեստինի ու Ղոդսի թշնամիների համար հարմար առիթ է ստեղծել, որպեսզի իրենց ոտնձգողական քայլերում որոշակի առաջընթաց արձանագրեն: