Կոչ Իրանի ժողովրդին՝ մասնակցել Ղոդսի համաշխարհային օրվա երթին
ԻԻՀ-ի կուսակցությունները, կառույցներն ու քաղաքական խմբերն առանձին հաղորդագրություններով Իրանի ժողովրդի տարբեր խավերին կոչ են արել անցած տարիների նման շքեղ ու սխրալի մասնակցություն ունենալ Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին:
ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել, որպեսզի այդ օրվա ընթացքում աշխարհի մուսուլմաններն իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների հանդեպ:
Ղոդսի համաշխարհային օրվա երթը տեշի կունենա այսօր՝ Իրանում, Պաղեստինում և աշխարհի տարբեր երկրներում:
Այս տարի Պաղեստինն ու բռնահարված Ղոդսն առավել քան երբևե Սիոնիստական ռեժիմի ոտնձգության թիրախում են գտնվում:
Անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն հակառակություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց: