Կոչ Իրանի ժողովրդին՝ մասնակցել Ղոդսի համաշխարհային օրվա երթին
https://parstoday.ir/hy/news/iran-i93410-Կոչ_Իրանի_ժողովրդին_մասնակցել_Ղոդսի_համաշխարհային_օրվա_երթին
ԻԻՀ-ի կուսակցությունները, կառույցներն ու քաղաքական խմբերն առանձին հաղորդագրություններով Իրանի ժողովրդի տարբեր խավերին կոչ են արել անցած տարիների նման շքեղ ու սխրալի մասնակցություն ունենալ Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 08, 2018 02:28 Asia/Tehran

ԻԻՀ-ի կուսակցությունները, կառույցներն ու քաղաքական խմբերն առանձին հաղորդագրություններով Իրանի ժողովրդի տարբեր խավերին կոչ են արել անցած տարիների նման շքեղ ու սխրալի մասնակցություն ունենալ Ղոդսի համաշխարհային օրվա քայլարշավին:

ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ  օրը Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել, որպեսզի այդ օրվա ընթացքում աշխարհի մուսուլմաններն իրենց նողկանքը հայտնեն Սիոնիստական ռեժիմի  ռասիստական քաղաքականությունների հանդեպ:

Ղոդսի համաշխարհային օրվա երթը տեշի կունենա այսօր՝ Իրանում, Պաղեստինում  և աշխարհի տարբեր երկրներում:

Այս տարի Պաղեստինն ու բռնահարված Ղոդսն առավել քան երբևե Սիոնիստական ռեժիմի ոտնձգության թիրախում են գտնվում:

Անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային ծավալուն հակառակություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց: