Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի ցեղասպանության ենթարկել պաղեստինցիներին
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ասել է. «Ղոդսը բռնազավթող ռեժիմը նպատակ ունի ցեղասպանության ենթարկել պաղեստինցիներին և հայ ժողովուրդը լավ է հասկանում Պաղեստինի բռնահարված ժողովրդի տառապանքը»:
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը Ղոդսի համաշխարհային օրվա երթի ընթացքում ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Իրանահայությունն ամեն տարի մասնակցում է այս շքեղ երթին»:
«Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի ճակատագիրն էլ նման է Պաղեստինի ժողովրդի ճակատագրին: Հայերը լավ են հասկանում նրանց կրած տառապանքներն ու դիմագրաված խնդիրները»,-հայտարարել է դոկտ. Կարեն Խանլարյանը:
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի նպատակների մասին ասել է. «Ղոդսը բռնազավթող ռեժիմը քաղաքական ու ռազմական տարբեր հնարքներից օգտվելով, փորձում է այլ ուղղությամբ առաջնորդել Պաղեստինի հարցը, բայց այն ինչն այսօր տեղի է ունենում լիարժեք ցեղասպանություն : Իսրայելն այս քայլով ցանկանում է շարունակել ցեղասպանությունը և հետաձգել հարցերի կարգավորումը»:
«Մեր ժողովուրդը 40 տարի առաջ իր աջակցությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդին և այդ կապակցությամբ վճռակամ է: Եվ մինչև Պաղեստինի բռնահարված ժողովրդի խնդիրների կարգավորումն այդ աջակցությունը շարունակվելու է»,-հայտարարել է դոկտ. Կարեն Խանլարյանը: