Ղոդսի համաշխարհային օրվա նշումն ու աշխարհում Պաղեստինի ժողովրդի հանդեպ աջակցությունը
Ազատախոհ ժողովուրդներն Իրանի 900 քաղաքներում և աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում ու մեծ քաղաքներում մասնակցելով Ղոդսի համաշխարհային օրվա երթին, կրկին իր աջակցությունը հայտնեց սուրբ Երուսաղեմի և Պաղեստինի բռնահարված ժողովրդի հանդեպ և սիոնիստների ու համաշխարհային մեծապետականության դեմ պայքարում իր զորակցությունը հայտնեց պաղեստինցիներին:
Համաշխարհային այս երթը տեղի ունեցավ «Ղոդսի համաշխարհային օր, դիմադրության ճակատի հաղթանակը, ամերիկյան-սիոնիստական սադրանքի պարտությունը, վերադարձի համար Պաղեստինի ժողովրդի վճռակամությունը» խորագրով և դրան ընթացքում ժողովուրդն ինչպես միշտ վանկարկեց ,Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Մահ Ալե Սաուդին և տարածաշրջանի դավաճաններին, մասնավորապես թաքֆիրական վարձկաններին ու ԻԼԻՊ-ին» կարգախոսները և կոչ արեցին շարունակեցին հանուն Պաղեստինի ու Ղոդսի փրկության պայքարը:
Իրանում երկրի վարչական ու զինվորական պաշտոնատարները ժողովրդի հետ համաքայլ բարձրացրեցին Պաղեստինի բռնահարված ժողովրդին աջակցության կանչը և դատապարտեցին Ղոդսը բռնազավթող ռեժիմի ոճրագործությունները:
Ղոդսի համաշխարհային օրվա երթը տեղի ունեցավ Իրանի ավելի քան 900 քաղաքներում: Այն լուսաբանվեց ավելի քան 5300 ներքին ու արտասահմանցի լրագրողների կողմից: