Իրանը հանդես է եկել Աֆղանստանում հրադադարը երկարաձգելու կոչով
https://parstoday.ir/hy/news/iran-i94138-Իրանը_հանդես_է_եկել_Աֆղանստանում_հրադադարը_երկարաձգելու_կոչով
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ողջունել է Ֆեթր տոնի առիթով Աֆղանստանի կառավարության ու Թալիբան խմբի կողմից հրադադարին հավատարիմ մնալու քայլը և կողմերին կոչ է արել երկարաձգել հրադադարը և հարգել այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 15:10 Asia/Tehran
  • Իրանը հանդես է եկել Աֆղանստանում հրադադարը երկարաձգելու կոչով

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ողջունել է Ֆեթր տոնի առիթով Աֆղանստանի կառավարության ու Թալիբան խմբի կողմից հրադադարին հավատարիմ մնալու քայլը և կողմերին կոչ է արել երկարաձգել հրադադարը և հարգել այն:

Բահրամ Ղասեմին կիրակի օրը հույս է հայտնել, որ Հրադադարի երկարաձգումը կկարողանա ենթահող ստեղծել Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման շուրջ  բանակցության նոր ու կառուցողական գործընթաց սկսելու համար:  

Աֆղանստանի կառավարությունը հունիսի 12-ից Ֆեթրի տոնի առիթով մեկ շաբաթ հրադադար է հայտարարել Թալիբան խմբի հետ:

Աֆղանստանի կառավարությունը միակողմանիորեն անհայտ ժամանակով  երկարաձգել է հրադադարը, իսկ Թալիբան խումբը հայտարարել է, որ չի պատրաստվում երեք օրից ավել հարգել հրադադարը:

Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ անվտանգության ու պաշտպանական ուժերին կարգադրել է երկարաձգել հրադադարը: