Իրանը հանդես է եկել Աֆղանստանում հրադադարը երկարաձգելու կոչով
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ողջունել է Ֆեթր տոնի առիթով Աֆղանստանի կառավարության ու Թալիբան խմբի կողմից հրադադարին հավատարիմ մնալու քայլը և կողմերին կոչ է արել երկարաձգել հրադադարը և հարգել այն:
Բահրամ Ղասեմին կիրակի օրը հույս է հայտնել, որ Հրադադարի երկարաձգումը կկարողանա ենթահող ստեղծել Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման շուրջ բանակցության նոր ու կառուցողական գործընթաց սկսելու համար:
Աֆղանստանի կառավարությունը հունիսի 12-ից Ֆեթրի տոնի առիթով մեկ շաբաթ հրադադար է հայտարարել Թալիբան խմբի հետ:
Աֆղանստանի կառավարությունը միակողմանիորեն անհայտ ժամանակով երկարաձգել է հրադադարը, իսկ Թալիբան խումբը հայտարարել է, որ չի պատրաստվում երեք օրից ավել հարգել հրադադարը:
Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ անվտանգության ու պաշտպանական ուժերին կարգադրել է երկարաձգել հրադադարը: