Մոտ ժամանակներոս 100 ընկերություններ իրանական կողմի հետ աշխատանքային բանակցություններ կսկսեն
https://parstoday.ir/hy/news/iran-i94406-Մոտ_ժամանակներոս_100_ընկերություններ_իրանական_կողմի_հետ_աշխատանքային_բանակցություններ_կսկսեն
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի օգնական Հելգա Շմիդտը հայտարարել է. «Եվրոպան առավել քան երբևէ վճռակամ է լինելու ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում և հատուկ մեխանիզմներ ստեղծելով փորձելու է հասնել այդ նպատակին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2018 02:51 Asia/Tehran
  • Մոտ ժամանակներոս 100 ընկերություններ իրանական կողմի հետ աշխատանքային բանակցություններ կսկսեն

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի օգնական Հելգա Շմիդտը հայտարարել է. «Եվրոպան առավել քան երբևէ վճռակամ է լինելու ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում և հատուկ մեխանիզմներ ստեղծելով փորձելու է հասնել այդ նպատակին»:

Հելգա Շմիդը չորեքշաբթի օրը Օսլոյում Իրանի Ատոմային էներգիայի ընկերության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արդյունաբերողների քաղաքական երկխոսության նախաձեռնությանը, որը ներառում է իրանական կողմի հետ ԵՄ-ի մասշտաբով փոքր ու միջակ ձեռնարկությունների առևտրական բանակցությունները: Նա ասել է. «Մոտ ժամանակներոս իրանական կողմի հետ աշխատանքային բանակցությունների մեջ կմտնեն 100 ընկերություններ»:

«Նկատի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում ձեռնարկությունների ավելի քան 60 տոկոսն այս մասշտաբով են աշխատում, ակնկալվում է, որ դա կարող է ԵՄ ուղղակի աջակցությամբ ու մասնակցությամբ համագործակցության հարմար շրջանակ լինել»,-հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի տեղակալը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին այս հանդիպման ժամանակ ասել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, պետք է բավարարել Իրանի ակնկալիքներն ու պահանջներիը և  վերացնել անարդար պատժամիջոցները: Պատժամիջոցները շարունակվելուն զուգահեռ ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությունն ԻԻՀ-ի համար ընդունելի չի կարող լինել»:

«Եվրոպան ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ լավ քայլեր է վերցրել, բայց ներկա պայմաններում պետք է կենտրոնանա ԵՄ-ի կողմից հայտարարցած քաղաքականությունների գործնական արդյունքների վրա»,-հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը: