Վանի Աղթամար կղզին ու Վանի բերդը իրանցիների ամենաշատ այցելած վայրերն են Նովրուզին
https://parstoday.ir/hy/news/iran-i9490-Վանի_Աղթամար_կղզին_ու_Վանի_բերդը_իրանցիների_ամենաշատ_այցելած_վայրերն_են_Նովրուզին
Նովրուզին Թուրքիայի արեւելյան նահանգներ այցելած իրանցիները ամենաշատն այցելում են Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Այս մասին հայտնել է Վանի տուրիզմի մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման միության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2016 06:29 Asia/Tehran
  • Վանի Աղթամար կղզին ու Վանի բերդը իրանցիների ամենաշատ այցելած վայրերն են Նովրուզին

Նովրուզին Թուրքիայի արեւելյան նահանգներ այցելած իրանցիները ամենաշատն այցելում են Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Այս մասին հայտնել է Վանի տուրիզմի մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման միության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը։

Թուրքական Milliyet-ի հետ հարցազրույցում Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, թե Նովրուզին մեծ թվով իրանցիներ են ժամանել Թուրքիայի արեւելյան նահանգներ, որոնց մեծ մասը նախընտրել է Վանը։

Թունչդեմիրի խոսքով՝ իրանցիները Թուրքիայի արեւելքում ամենաշատը նախընտրում են այցելել Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Նա շեշտել է, թե Վանի բոլոր հյուրանոցները Նովրուզի օրերին ունեն 100 տոկոս զբաղվածություն։