ԱՄՆ-ն պետք է պատասախանատվություն կրի ՀԳՀԾ-ից անօրինական կերպով հեռանալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i94944-ԱՄՆ_ն_պետք_է_պատասախանատվություն_կրի_ՀԳՀԾ_ից_անօրինական_կերպով_հեռանալու_համար
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը ՀԳՀԾ-ի հարցով գումարված ԱԽ-ի նիստից հետո մնի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու Վաշինգտոնի միակողմանի ու անօրինական քայլը վկայում է ԱՄՆ-ի կողմից պարտավորություններն անտեսվելու և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հանդեպ այդ երկրի բացահայտ անհավատարմության մասին, ասել է. «ՀԳՀԾ-ից անօրինական կերպով հեռանալու և ՄԱԿ-ի հռչակագիրն ու միջազգային իրավունքը ոտնահարելու պատճառով, ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության կանչվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 01:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պետք է պատասախանատվություն կրի ՀԳՀԾ-ից անօրինական կերպով հեռանալու համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը ՀԳՀԾ-ի հարցով գումարված ԱԽ-ի նիստից հետո մնի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու Վաշինգտոնի միակողմանի ու անօրինական քայլը վկայում է ԱՄՆ-ի կողմից պարտավորություններն անտեսվելու և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հանդեպ այդ երկրի բացահայտ անհավատարմության մասին, ասել է. «ՀԳՀԾ-ից անօրինական կերպով հեռանալու և ՄԱԿ-ի հռչակագիրն ու միջազգային իրավունքը ոտնահարելու պատճառով, ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության կանչվի»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱԽ-ի չորեքշաբթի օրվա նիստը նվիրված էր ՀԳՀԾ-ին և կրկին անգամ ի ցույց դրեց միահեծանության ու ճնշման դիմաց բազմակողմանիության ու դիվանագիտության հանդեպ միջազգային հանրության հզոր աջակցությունը:

«Հակառակ ԻԻՀ-ին, որ շարունակ հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին և այս հավատարմությունը շարունակ հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից, ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի գործադրման օրից ու հատկապես Թրամփի նախագահության շրջանում հրաժարվել է կատարել իր պարտավորությունները»,-ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն ընդգծել է. «Չպետք է կասկածել, որ եթե ԱՄՆ-ի քայլի պատճառած վնասների փոխհատուցման համար գոյություն ունեցող բոլոր լուծումները նկատի առնվելուց հետո Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները լիարժեք կերպով չապահովվեն, Իրանն իր անվիճելի իրավունքն է համարելու պատասխան քայլ ձեռնարկել և ԱՄՆ-ի կողմից միջուկային պատժամիջոցների լիարժեք կամ մասնակի վերականգնումը հիմք ծառայեցնել իր ստանձնած պարտավորությունների գործադրումը դադարեցնելու համար»: