Վելայաթի.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i94975-Վելայաթի._Իրանի_ժողովուրդը_չի_տրվելու_ԱՄՆ_ի_սադրանքներին
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանվելիք հավանական պատժամիջոցներին, Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 06:56 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանվելիք հավանական պատժամիջոցներին, Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Իրանի ժողովուրդը չի տրվելու ԱՄՆ-ի սադրանքներին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հինգշաբթի երեկոյան Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ասել է.«Ամերիկացիները կարծում են, որ Իրանի ժողովուրդը կտրվի նրանց սադրանքներին: Բայց նրանք չարաչար սխալվում են: Իրանի ժողովուրդն անցյալի նման ձախողման կմատնի նրանց սադրանքները»:

Նշելով, որ Իրանը տարածաշրջանի առաջին ուժն է, Վելայաթին ընդգծել է.«Իրանը և Դիմադրության առանցքը  կարողացան  արևմտյան Ասիայում չեզոքացնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների  պլանները»:

2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3-6 ամիսներին Իրանի դեմ շրջափակումների վերականգնման մասին: