Ղասեմի.«ԱՄՆ-ը մարդու իրավունքների մասին միայն լոզունգ է հնչեցնում»
https://parstoday.ir/hy/news/iran-i95088-Ղասեմի._ԱՄՆ_ը_մարդու_իրավունքների_մասին_միայն_լոզունգ_է_հնչեցնում
«ԱՄՆ-ի կառավարության տեսակետից, մարդու իրավունքները լոզունգ, ճնշման լծակ և քաղաքական հնարք է՝ երկրների հետ բախվելու համար».ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 06:57 Asia/Tehran
  • Ղասեմի.«ԱՄՆ-ը մարդու իրավունքների մասին միայն լոզունգ է հնչեցնում»

«ԱՄՆ-ի կառավարության տեսակետից, մարդու իրավունքները լոզունգ, ճնշման լծակ և քաղաքական հնարք է՝ երկրների հետ բախվելու համար».ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

«Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ փախստականների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը և երեխաներին ծնողներից առանձնացնելը հակամարդկային քայլ է:

Քննադատելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի գործելակերպը և այդ կոմիտեից ԱՄՆ-ի դուրս գալը, Ղասեմին ասել է.«Մարդու իրավունքների ոլորտում անկարգությունների մի մասը հետևանքն է մյուս երկրների նկատմամբ այդ կառույցի երկակի ստանդարտների, որում ԱՄՆ-ը անհերքելի դեր է ունեցել»:

Անդրադառնալով միջազգային համաձայնություններից, այդ թվում Փարիզյան դաշինքից ու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուն, Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ Դոնալդ Թրամփի քայլերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի հարգում իր միջազգային հանձնառությունները: