ԻԻՀ նախագահը մեկնել է Շվեյցարիա
(last modified Mon, 02 Jul 2018 13:04:20 GMT )
Հուլիս 02, 2018 17:34 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը մեկնել  է Շվեյցարիա

Երկուշաբթի օրը մեկնարկել է ԻԻՀ նախագահի եվրոպական շրջագայությունը: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եվրոպական երկրներ Շվեյցարիայի ու Ավստրիայի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով երկուշաբթի օրը ժամանել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն:

Մինչ Շվեյցարիա ուղևորվելը, նախագահ Հասան Ռոհանին ընդգծելով, որ մեծ կարևորություն է տալիս Եվրամիության անդամ երկրների,այդ թվում Շվեյցարիայի ու Ավստրիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը,ասել է.«Այս երկու երկրներ իմ այցի նպատակն է՝ օգտագործել համագործակցության լայն հնարավորությունները Բեռնի և Վիեննայի հետ հարաբերությունների ամրապնդման համար»:

Ռոհանին հավելել է.«Եվրոպան այսօր պետք է տարածաշրջանային ու միջազգային հարցերում համագործակցի Իրանի և  կարևոր ու  ազդեցիկ երկրների հետ»:

Նա հստակեցրել է.«Ամերիկացիները չնայած միջազգային օրենքներին և ստանձնած բազմակողմանի պարտավորություններին, դուրս են եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից,բայց միջուկային համաձայնագրի մյուս անդամ երկրները փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն»:

Անդրադառնալով Իրանի, Ավստրիայի ու Շվեյցարիայի միջև փաստաթղթերի ստորագրմանը, Ռոհանին ասել է.«Արդյունաբերության, առևտրի, առողջապահության ու տեխնոլոգիայի ոլորտներում բանակցություններ եմ  վարելու այս երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատարների հետ»: