Իրանի և Շվեյցարիայի նախագահներն ընդգծել են ՀԳՀԾ-ն շարունակելու և պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i95161-Իրանի_և_Շվեյցարիայի_նախագահներն_ընդգծել_են_ՀԳՀԾ_ն_շարունակելու_և_պահպանելու_անհրաժեշտությունը
Իրանի և Շվեյցարիայի նախագահները կարևորել են որպես քաղաքական մեծ ձեռքբերում՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը, այն համարելով համաշխարհային անվտանգության ու խաղաղության օգտին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2018 19:21 Asia/Tehran

Իրանի և Շվեյցարիայի նախագահները կարևորել են որպես քաղաքական մեծ ձեռքբերում՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը, այն համարելով համաշխարհային անվտանգության ու խաղաղության օգտին:

Երեքշաբթի կեսօրից հետո Բեռն քաղաքում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը հավելել են.«Քանի դեռ Իրանի շահերն կապահովվեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում և Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ կստանա այս բնագավառում, Իրանը  կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում»:

Նախքան մամլո ասուլիսը, երկու երկրները համագործակցության երեք փաստաթուղթ են ստորագրել գիտության, առողջապահության ու տնտեսության ոլորտներում:

Շվեյցարիայի նախագահը հստակեցրել է.«Միջուկային համաձայնագիրը ստորագրվել է մի քանի երկրի կողմից, որին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 2231 բանաձևով, ուստի կողմերի համագործակցությունն անհրաժեշտ է այս համաձայնագրի պահպանման համար»: