Իրանի ԱԳՆ.«Իրանցի առևանգված դիվանագետների օկուպացված Պաղեստին տեղափոխման վերաբերյալ փաստաթղթեր կան»
Իրանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Լիբանանում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի գործակալների կողմից 1982 թ. հուլիսին իրանցի դիվանագետների օկուպացված Պաղեստին տեղափոխման վերաբերյալ փաստեր կան»:
1982 թվականի հուլիսի 5-ին Սիոնիստական ռեժիմն ահաբեկչական քայլի դիմելով Լիբանանում առևանգել է Իրանի Իսլամական Հանրապետության չորս դիվանագետներ՝ Սեյեդ Մոհսեն Մուսավիին, Ահմադ Մոթեվասելյանին,Թաղի Ռասթեգար Մողադամին և Քազեմ Ախավանին:
Իրանի ԱԳ նախարարությունը հստակեցրել է. «Իրանցիներն այս տարի հուլիսի 5-ին այն դեպքում են հարգում այս սիրելիների հիշատակը, երբ Սիոնիստական ռեժիմը շարունակում է միջազգային օրենքների դեմ իր անմարդկային ոճրագործությունները»:
Վերստին ընդգծելով միջազգային փաստահավաք հանձնախումբ կազմելու կապակցությամբ Իրանի առաջարկը, հարցի բոլոր կողմերը պարզելու համար, Իրանի ԱԳ նախարարությունն իր հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Միջազգային Կարմիր խաչին, և Մարդու իրավունքների մյուս կառույցներին կոչ է արել կատարել իրենց օրինական ու բարոյական պարտականությունները՝ իրանցի առևանգված դիվանագետների վիճակը պարզելու և նրանց ազատ արձակելու համար: