Հուլիս 06, 2018 22:37 Asia/Tehran
  • Վիեննայի նիստում ընդգծվեց Իրանի ժողովրդի շահերի ապահովման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը Վիեննայում ՀԳՀԾ-ում մնացած մյուս անդամների ԱԳ նախարարների համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ասաց. «ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ժողովրդի շահերը պիտի երաշխավորվեն և ՀԳՀԾ-ում մնացած անդամները դա հաստատեցին»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հավելեց. «Այս նստաշրջանը չափազանց լուրջ ու կառուցողական էր և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը հաջորդած երկու ամիսների ընթացքում ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի տնտեսական շահերի ապահովման ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվել»:

«ՀԳՀԾ-ի մյուս անդամների խնդրանքով Իրանը հետաձգել է ԱՄՆ-ի խոշոր օրինախախտմանն իր պատասխան քայլերը, որպեսզի վստահություն ձեռք բերի այն հարցում, որ Իրանի շահերը երաշխավորվելու են»,-հավելեց Զարիֆը:

Զարիֆը նկատեց. «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու  Ֆեդերիկա Մուգերինու ընթերցած ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ ՀԳՀԾ-ի մյուս կողմերն ընդգծել են նավթի վաճառքը շարունակվելու, բանկայի հարաբերությունները, տրանսպորտը, առևտրական համագործակցություններն ու ներդրումները շարունակվելու նման հարցեր»: 

Նա անդրադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման համար եվրոպացիների առաջարկած փաթեթը հիասթափեցնող լինելու մասին ԻԻՀ նախագահի հայտարարությանն, ասաց. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հարցը դեռ լուծված չէ և շարունակում է գոյություն ունենալ , հետևաբար համաձայն իր շահերի ուժի մեջ է մնում հետագա քայլերի համար Իրանի իրավունքը»:

«Առաջին անգամ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի բոլոր անդամների քաղաքական կամքը հիմնված էր ԱՄՆ-ի քայլերին ընդդիմանալու վրա, ինչը պիտի գործնական դաշտ փոխադրվի»,-հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստն Իրանի և 4+1 խումբը ներկայացնող Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի  ու Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու ներկայությամբ գումարվեց Վիեննայում:

Համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին Ֆեդերիկա Մուգերինին պատասխանելով լրագրողների հարցումներին ասաց, որ կողմերը բանակցությունները շարունակելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և բոլոր կողմերը ՀԳՀԾ-ն փրկելու համար ուղիներ են որոնում:

Պիտակ