Ամիր Աբդոլլահյան. Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին
https://parstoday.ir/hy/news/iran-i95345-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_կշարունակի_աջակցել_Պաղեստինին
Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային հարցերով հատուկ օգնականն այսօր Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալահ ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 06:47 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին

Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային հարցերով հատուկ օգնականն այսօր Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալահ ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինին»:

Հուսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր է  պաղեստինյան հարցի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը:

Ալ-Զավավին   ընդգծել է, որ Պաղեստինի հարցը պետք է լինի Իսլամական աշխարհի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային սիոնիզմի գործակատարն է»:

Թեհրանում Պաղեստինի դեսպանն անդրադառնալով ամերիկյան «Դարի գործարք» պլանին, հավելել է, որ Պաղեստինի ղեկավարները և  ժողովուրդը դեմ են այս պլանին:

Ալ-Զավավին նշել է, որ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի քայլը պայմանավորված է Ղոդսի պատմության և իսլամի մասին նրա անտեղյակությամբ:

«Դարի գործարքը» ԱՄՆ-ի  կառավարության նոր ծրագիրն է, որը կոչ է անում անտսեսլ պաղեստինցիների իրավունքները, և ինչպես ասվում է, որ մշակվել և հաստատվել է որոշ արաբական երկրների կողմից: