Ամիր Աբդոլլահյան. Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին
Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային հարցերով հատուկ օգնականն այսօր Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալահ ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինին»:
Հուսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր է պաղեստինյան հարցի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը:
Ալ-Զավավին ընդգծել է, որ Պաղեստինի հարցը պետք է լինի Իսլամական աշխարհի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային սիոնիզմի գործակատարն է»:
Թեհրանում Պաղեստինի դեսպանն անդրադառնալով ամերիկյան «Դարի գործարք» պլանին, հավելել է, որ Պաղեստինի ղեկավարները և ժողովուրդը դեմ են այս պլանին:
Ալ-Զավավին նշել է, որ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի քայլը պայմանավորված է Ղոդսի պատմության և իսլամի մասին նրա անտեղյակությամբ:
«Դարի գործարքը» ԱՄՆ-ի կառավարության նոր ծրագիրն է, որը կոչ է անում անտսեսլ պաղեստինցիների իրավունքները, և ինչպես ասվում է, որ մշակվել և հաստատվել է որոշ արաբական երկրների կողմից: