Ամիր Աբդոլլահյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Դարաա քաղաքի ազատագրման կապակցությամբ
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի հատուկ օգնականը շնորհավորել է Սիրիայի հարավային Դարաա սահմանային քաղաքի ազատագրման կապակցությամբ:
Սիրիայի բանակի ստորաբաժանումները հինգշաբթի օրը մտնելով այդ երկրի հարավային Դարաա նահանգի կենտրոն Դարաա քաղաքը, շենքերի վրա ծածանեցին Սիրիայի դրոշը:
Սիրիայի հարավում ահաբեկչական խմբերի դեմ ուղղված բանակի գործողությունը երեք առանցքներում սկսվել է հունիսի վերջերից և այդ ընթացքում ազատագրվել են տասնյակ ավաններ ու գյուղեր:
ԻՍՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թուիթերյան էջում անդրադառնալով 2011 թվականի մարտի 15-ին Դարաա քաղաքից Սիրիայի ճգնաժամի ու խռովությունների մեկնարկին գրել է. «Սիրիայի ժողովրդին, զինված ուժերին և հանրապետության նախագահին շնորհավորում եմ Դարաա սահմանային քաղաքի ազատագրման կապակցությամբ»: