Ամիր Աբդոլլահյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Դարաա քաղաքի ազատագրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i95550-Ամիր_Աբդոլլահյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Սիրիայի_Դարաա_քաղաքի_ազատագրման_կապակցությամբ
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի հատուկ օգնականը շնորհավորել է Սիրիայի հարավային Դարաա սահմանային քաղաքի ազատագրման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 07:30 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը  շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Դարաա քաղաքի ազատագրման կապակցությամբ

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի հատուկ օգնականը շնորհավորել է Սիրիայի հարավային Դարաա սահմանային քաղաքի ազատագրման կապակցությամբ:

Սիրիայի բանակի ստորաբաժանումները հինգշաբթի օրը մտնելով այդ երկրի հարավային Դարաա նահանգի կենտրոն Դարաա քաղաքը, շենքերի վրա ծածանեցին Սիրիայի դրոշը:

Սիրիայի հարավում ահաբեկչական խմբերի դեմ ուղղված բանակի գործողությունը երեք առանցքներում սկսվել է հունիսի վերջերից և այդ ընթացքում ազատագրվել են տասնյակ ավաններ ու գյուղեր:

ԻՍՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թուիթերյան  էջում անդրադառնալով 2011 թվականի մարտի 15-ին Դարաա քաղաքից Սիրիայի ճգնաժամի ու խռովությունների մեկնարկին գրել է. «Սիրիայի ժողովրդին, զինված ուժերին և հանրապետության նախագահին շնորհավորում եմ  Դարաա սահմանային քաղաքի ազատագրման կապակցությամբ»: