Հուլիս 14, 2018 07:27 Asia/Tehran
  • Պուտինի հետ հանդիպման ժամանակ ամրագրվեցին Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցությունները. Վելայաթի

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ուրբաթ գիշեր Իրանի հեռուստատեսության առաջին կայանի լրատվական բաժնի հետ զրույցում կառուցողական բնութագրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը և ասաց. «Այս հանդիպման ժամանակ ամրագրվեցին Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցությունները»:

Միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով չորեքշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանեց: Վելայաթին հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան փոխանցեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի բանավոր և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու գրավոր ուղերձները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վելայաթին անդրադարձավ դիմադրության առանցքայնությամբ Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցությունների թշնամիների միջոցով տարածված շշուկներին և նշեց, որ շատերն ասում էին, թե Ռուսաստանը դեմ է Սիրիայում Իրանի ներկայությանը կամ Իրանը պիտի հեռանա Սիրիայից, մինչդեռ Ռուսաստանի նախագահը ցանկանում է, որ Սիրիայի հարցով շարունակվեն Իրանի ու Ռուսաստանի պաշտպանական համագործակցությունները:

«Մոտ օրերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Թեհրան ուղևորվելով ԻԻՀ-ի նախագահի հետ Սիրիայի ճգնաժամի հարցով խորհրդակցություն կանցկացնեն»,-հավելեց միջազգային հարցերում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը:

 

 

 

Պիտակ