X-ում գլոբալ խափանում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i234250-x_ում_գլոբալ_խափանում_է_տեղի_ունեցել
Մի քանի երկրների օգտատերեր բողոքում են X սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Downdetector ծառայության հաշվետվությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 02, 2025 19:26 Asia/Tehran
  • X-ում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Մի քանի երկրների օգտատերեր բողոքում են X սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Downdetector ծառայության հաշվետվությունը:

Ըստ ծառայության տվյալների` անսարքությունների մասին հայտնած օգտատերերի 52%-ը գանգատվում է հավելվածի աշխատանքի խափանումներից, 42%-ը բողոքում է կայքի աշխատանքից, 6%-ը դժվարանում է միանալ սերվերներին:

Downdetector-ի տվյալներով` ԱՄՆ-ում աշխատանքի խափանումների մասին հայտնել է մոտ 16 հազար օգտատեր։ Խոշոր խափանումներ են գրանցվում նաև Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում, Լեհաստանում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:

Մեծ Բրիտանիայում բողոքների թիվը գերազանցել է 5 հազարը, Ճապոնիայում` 4,2 հազարը։

arm.sputniknews