Իրանական բանկ կբացվի Հնդկաստանում
https://parstoday.ir/hy/news/iran-i95595-Իրանական_բանկ_կբացվի_Հնդկաստանում
Հնդկական հայտարարել են, որ այդ երկրի կառավարության համաձայնությամբ Հնդկաստանում կբացվի իրանական բանկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2018 12:20 Asia/Tehran
  • Իրանական բանկ կբացվի Հնդկաստանում

Հնդկական հայտարարել են, որ այդ երկրի կառավարության համաձայնությամբ Հնդկաստանում կբացվի իրանական բանկ:

Հղում անելով  Indian Express օրաթերթին ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Հնդկաստանի ֆինանսների նախարար Պիյուշ Գոյալը լիազորել է երկրի կենտրոնական բանկին, նախքան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը, Հնդկաստանի Բումբայ քաղաքում ստեղծել իրանական «Պասարգադ» բանկի մասնաճյուղը: 

Հնդկաստանի Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց, որ կքննարկի Իրանի երեք Պասարգադի, Փարսյանի եւ Սաման  բանկերի պահանջը Հնդկաստանում մասնաճյուղ բացելու մասին:

Վերջին տարիներին Իրանի եւ Հնդկաստանի միջև բանկային կապի բացակայությունը կարևորագույն խնդիրներից մեկն էր գործարարների համար՝ երկու երկրների միջև ֆինանսական փոխգործակցության համար։

Մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները:

Վաշինգտոնի պաշտոնատարների այս քայլն արժանացել է սուր քննադատության: