Իրան-Հնդկաստան քաղաքական բանակցությունների տասնհինգերորդ փուլը Նոր Դելիում
https://parstoday.ir/hy/news/iran-i95705-Իրան_Հնդկաստան_քաղաքական_բանակցությունների_տասնհինգերորդ_փուլը_Նոր_Դելիում
Այսօր Նոր Դելիում կայացել է Իրան-Հնդկաստան քաղաքական բանակցությունների տասնհինգերորդ փուլը երկու երկրի պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2018 15:05 Asia/Tehran
  • Իրան-Հնդկաստան քաղաքական բանակցությունների տասնհինգերորդ փուլը Նոր Դելիում

Այսօր Նոր Դելիում կայացել է Իրան-Հնդկաստան քաղաքական բանակցությունների տասնհինգերորդ փուլը երկու երկրի պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Քաղաքական հարցերով  Իրանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին և Հնդկաստանի ԱԳ նախարարի  տեղակալ  Վիջեյ Գոքալեն քննարկել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված վերջին իրադարձությունները և այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո երկու երկրի համագործակցության  հետ կապված հարցեր: Նրանք ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: 

Էրաղչին և Գոքալեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համարել են միջազգային կարևոր ձեռքբերում ընդգծելով բոլոր կողմերի հավատարմությունը այդ հարցում:

Էրաղչին և Գոքալեն նաև բանակցել են երկկողմ  համագործակցության ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Սեյյեդ Աբբաս Էրաղչին, ով այցելել է Հնդկաստան, երկուշաբթի օրը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Մոբաշար Ջավեդ Աքբարի հետ: