Իրանին ընդդիմացող ահաբեկչական խմբավորմանը հովանավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը դատապարտված է ձախողման
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը(Արտերկրում Իսլամական հանրապետության ընդդիմադիրներ) հովանավորելու ԱՄՆ-ի քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:
Այսօր Թեհրանում Նիդերլանդների դեսպան՝ Սուզան Թրեսթալի հետ հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդես է եկել Նիդերլանդներում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործունեությունը դադարեցնելու պահանջով:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր ահաբեկչական տարբեր գործողությունենր է իրականացրել,որոնց հետևանքով զոհվել են 17 հազար իրանցիներ:
Իրանի իսլամական հանրապետությունը բազմիցս բողոքել է արևմտյան երկրների տարբեր քաղաքներում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստերի անցկացման դեմ:
Այդ հանդիպման ժամանակ Սուզան Թրեսթալն անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների, հատկապես ԻԼԻՊ-ի ոճրագործություններին, ընդգծելով Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը:
Խոսելով Իրանում իր առաքելության շրջանում արված քայլերի մասին,Սուզան Թրեսթալն ասել է.«Թեհրանում որպես Նիդերլանդների դեսպան իմ առաքելության տարիներին, անմոռանալի հուշեր ունեմ Իրանի կուլտուրական ժողովրդի հետ կապված :Ես դրական հայացքով եմ Իրանից մեկնում Նիդերլանդներ»: