Շուտով ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i95835-Շուտով_ստորագրվելու_է_Իրանի_գազը_Օման_արտահանելու_մասին_համաձայնագիրը
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ գալիք ամիս ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2018 08:19 Asia/Tehran
  • Շուտով ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը

Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ գալիք ամիս ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը:

ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ չի դադարեցվել Օման գազի արտահանման նախագիծը, Մեհրան Ամիր Մոինին  այդ նախագծի հետաձգման մասին ասել է.«Հաշվի առնելով առաջընթացը, գալիք ամսում այս համաձայնությունը վերջնականացվելու է »:

Ամիր Մոինին նշել է, որ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում Էմիրություններն ու Քուվեյթը նույնպես ցանկանում են Իրանից գազ ստանալ, սակայն այդ շուկաներում քաղաքական պայմաններն են որոշիչ և եթե  այդ խնդիրներրը հարթվեն, կարելի է նաև նկատի առնել Էմիրությունների շուկան:

Իրանն ու Օմանը 2013թ. հուշագիր են ստորագրել բնական գազի արտահանման մասին, որի իրագործմամբ, Իրանի գազը Պարսից Ծոցից Օման կփոխադրվեր: