Իրանցի պաշտոնատարն ընդգծեց իրենց հայրենիքը վերադառնալու պաղեստինցի տարագիրների իրավունքն ու հանրաքվեի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i96224-Իրանցի_պաշտոնատարն_ընդգծեց_իրենց_հայրենիքը_վերադառնալու_պաղեստինցի_տարագիրների_իրավունքն_ու_հանրաքվեի_անցկացումը
Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության միջազգային հարցերով տեղակալը Բեյրութում «Արդարություն հանուն Պաղեստինի» 4-րդ համաժողովի ժամանակ նշել է, որ պաղեստինցի տարագիրների վերադարձն իրենց հայրենիք և Պաղեստինի հանրաքվեն այդ հարցի կարգավորման արդար լուծումն են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2018 07:36 Asia/Tehran
  • Իրանցի պաշտոնատարն ընդգծեց իրենց հայրենիքը վերադառնալու պաղեստինցի տարագիրների իրավունքն ու հանրաքվեի անցկացումը

Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության միջազգային հարցերով տեղակալը Բեյրութում «Արդարություն հանուն Պաղեստինի» 4-րդ համաժողովի ժամանակ նշել է, որ պաղեստինցի տարագիրների վերադարձն իրենց հայրենիք և Պաղեստինի հանրաքվեն այդ հարցի կարգավորման արդար լուծումն են:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աբբաս Խամե Յարը կիրակի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Արդարություն հանուն Պաղեստինի» 4-րդ համաժողովում ասել է. «Իրանը պնդում է, որ քաղաքական, օրինական, լրատվական ու հումանիտար բոլոր ոլորտներում պիտի զորակցել Պաղեստինի ժողովրդին և միաժամանակ նաև պիտի աջակցություն ցուցաբերվի Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի դեմ ռազմական այլընտրանքին, որպեսզի դա նախաբանը դառնա հիշյալ ռեժիմի դեմ այն մեծ ճակատամարտի համար, որը լիարժեք հաղթանակ կբերի Պաղեստինին»:

«Սիոնիստական ռեժիմի բռնազավթումից Պաղեստինի ազատագրման հարցում ԻԻՀ-ն պաշտպանում է Պաղեստինի դիմադրությունն ու Ինթիֆադան»,-հայտարարել է նա:

«ԻԻՀ տեսանկյունից, տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի գոյությունը միայն մի երկրի բռնազավթում չի համարվում, այլ գաղութարարական լիարժեք ընթացակարգ է՝ տարածաշրջանի ու իսլամ աշխարհի երկրներին հարվածելու համար և համարվում է վերջին տարիներին տարածաշրջանում բոլոր հակամարտությունների, այդ թվում ահաբեկչական ու թաքֆիրական հարձակումների գլխավոր ազդակը»,-եզրակացրել է Աբբաս Խամե Յարը: