Ռոհանի.«ՀԳՀԾ-ից դուրս գալը հատուցելու համար Եվրոպայի քայլերը մեծ նշանակություն ունեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i96284-Ռոհանի._ՀԳՀԾ_ից_դուրս_գալը_հատուցելու_համար_Եվրոպայի_քայլերը_մեծ_նշանակություն_ունեն
Նշելով,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գտնվում է չափազանց կարևոր պատմական ժամանակահատվածում, ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալը հատուցելու համար Եվրոպայի թափանցիկ քայլերը մեծ նշանակություն ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2018 13:59 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՀԳՀԾ-ից դուրս գալը հատուցելու համար Եվրոպայի քայլերը մեծ նշանակություն ունեն»

Նշելով,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գտնվում է չափազանց կարևոր պատմական ժամանակահատվածում, ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալը հատուցելու համար Եվրոպայի թափանցիկ քայլերը մեծ նշանակություն ունեն»:

Երեքշաբթի օրը  Թեհրանում Բրիտանիայի նոր դեսպան Ռոբերթ Մաքեյրի հավատարմագիրն ստանալու ժամանակ Հասան Ռոհանին քննադատել է միջուկային համաձայնագիրը ստորագրած որոշ երկրներին, առևտրա-տնտեսական  և բանկային հարաբերությունների բաժիններում ՀԳՀԾ-ն ամբողջությամբ չիրագործելու համար: «Իրանը միշտ պատրաստ է  ընդլայնել իր հարաբերությունները եվրոպական երկրների հետ». ասել է նախագահը:

Ռոհանին ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք լարվածության չի ձգտել և չի ցանկանում՝ ինչ-որ խնդիր ծագի համաշխարհային ջրային ուղիներում, բայց երբեք չի հրաժարվի իր նավթը արտահանելու իրավունքից»:

Ռոբերթ Մաքեյրն այդ հանդիպման ժամանակ իր հավատարմագիրը հանձնեց ԻԻՀ նախագահին: 

Նշելով, որ Բրիտանիայի կառավարությունը աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը,  Ռոբերթ Մաքեյրն ասաց. «Այսօր եվրոպական երկրները մեծ ջանքեր են գործադրում  ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ»: