Թշնամիները թիրախ են դարձրել տարածաշրջանում Իրանի կառուցողական դերակատարությունը. Ամիր Աբդոլլահիան
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Թշնամիները թիրախ են դարձրել տարածաշրջանում Իրանի կառուցողական դերակատարությունն ու դրական ազդեցությունը»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը Թեհրանում Իրաքի դեսպան Ռաջըհ Սաբեր Աբուդ Ալ-Մուսավիի հետ հանդիպման ժամանակ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերն ու տնտեսական պատերազմ սանձազերծելը տարածաշրջանում ԻԻՀ-ի հզորության ապացույցն է համարել:
Ամիր Աբդոլլահիանը շնորհավորելով Իրաքում խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ կազմակերպվելու կապակցությամբ այդ ընտրություններն Իրաքում ժողովրդավարության հիմքերի ամրապնդման ու հզորացման ուղղությամբ վերցված կարևոր քայլ է համարել:
Ամիր Աբդոլլահյանը գոհունակություն հայտնելով այն կապակցությամբ, որ Իրաքը շարժվում է անվտանգության ու կայունության ուղղությամբ, ընդգծել է. «Կառավարության ու ժողովրդի միասնականությամբ ու սրտակցությամբ, Իրաքի խնդիրները կարգավորվելու են»:
Այս հանդիպման ժամանակ Աբուդ Ալ-Մուսավին նշել է, որ Իրանը տարածաշրջանային ու միջազգային զարգացումներում հզոր երկիր է համարվում: Նրա խոսքերով. «Իրաքի կառավարությունը որևէ այլ երկրի թույլ չի տա միջամտել Իրանի ու Իրաքի մուսուլման ժողովուրդների եղբայրական ու բարեկամական համագործակցություններում»: