Իրանի արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i96378-Իրանի_արտգործնախարարը_դատապարտել_է_Թուրքիայի_դեմ_սահմանված_պատժամիջոցները
Իրանի արտգործնախարարը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարների դեմ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2018 12:42 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարների դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացի հոգևորական Բրենսոնի կալանավորման գործով մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված պատժամիջոցների ցուցակում ներառվել են Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդոլհամիդ Գյոլի և Սուլեյման Սոյլուի անունները:

Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական գործունեության և Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին:

Հինգշաբթի օրը Իրանի արտգործնախարար  Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի էջում գրել է. «Երկու թուրք նախարարների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական պատժամիջոցները,  ցույց են տալիս, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն հետապնդում է ճնշման քաղաքականությունը, այլ պատժամիջոցների կիրառման քաղաքականության մեջ որևէ սահմանափակում չունի»: