Պեկինը կարևորել է Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունների շարունակումը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ անտեսելով Վաշինգտոնի կամայական շրջափակումները, Պեկինն ու Թեհրանը շարունակելու են իրենց առևտրափոխանակումներն ու համագործակցությունը՝ առանց խախտելու միջազգային հանձնառությունները:
Ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով Իրանից նավթի գնումը նվազեցնելու ԱՄՆ-ի պահանջին, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ՝ Գենգ Շուանգն ասել է.«Իրանի հետ հարաբերությունների հարցով Չինաստանը հստակ մոտեցում ունի և բազմաթիվ անգամներ պարզաբանել է իր դիրքորոշումը»:
Նշելով, որ Չինաստանը միշտ դեմ է եղել որևէ երրորդ երկրի, այդ թվում Իրանի դեմ կամայական շրջափակումների կիրառմանը, Գենգ Շուանգն ասել է.«Երկու երկրի հարաբերությունները օրինական, խոհեմ ու տրամաբանական են և շարունակվելու են միջազգային կանոնների շրջանակում»:
Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի կառավարությունը բանակցություններ է վարել տարբեր երկրների հետ՝ նրանց համոզելու համար՝ մինչև նոյեմբեր ամիս դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Սակայն ձախողվել է այդ հարցում: Չինաստանը հուլիսին հայտարարեց, որ ավելացրել է Իրանից նավթի ներկրումը:
Իրան-Չինաստան առևտրափոխանակումների արժեքը 2018թ. առաջին քառամսյակում 13 միլիարդ 200 միլիոն դոլար է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 9.3 տոկոս աճ է արձանագրել: