Իրանը դատապարտեց Աֆղանստանի Փաքթիա նահանգի «Էմամ Զաման» մզկիթի դեմ ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i96437-Իրանը_դատապարտեց_Աֆղանստանի_Փաքթիա_նահանգի_Էմամ_Զաման_մզկիթի_դեմ_ահաբեկչական_հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ուրբաթ գիշեր դատապարտեց Աֆղանստանի Փաքթիա նահանգի Գարդիզ քաղաքի «Էմամ Զաման» մզկիթի դեմ ուրբաթ գիշեր իրականացված մահապարտական հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 02:53 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Աֆղանստանի Փաքթիա նահանգի «Էմամ Զաման» մզկիթի դեմ ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ուրբաթ գիշեր դատապարտեց Աֆղանստանի Փաքթիա նահանգի Գարդիզ քաղաքի «Էմամ Զաման» մզկիթի դեմ ուրբաթ գիշեր իրականացված մահապարտական հարձակումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին, ցավակցելով Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին և ահաբեկչական այս հարձակման զոհերի հարազատներին, ասել է. «Աֆղանստանի ժողովրդին պարտադրված ահաբեկչությունը ձգտում է անապահովություն առաջացնելով, պառակտում սերմանել այս երկրում, իսկ այս չար սադրանքը Քաբուլի իշխանությունների զգաստության ու խոհեմության շնորհիվ անկասկած ձախողելու է և այս անսահման դաժան արարքի հեղինակներն ու հրահանգողները պատասխան են տալու իրենց ոճրագործության համար»:

Երկու ահաբեկիչներ ուրբաթ օրը մտնելով Գարդիզի «Էմամ Զաման» մզկիթը և աղոթարարների վրա կրակելուց բացի պայթեցրել են իրենց կրած պայթուցիկ նյութերը:

Այս հարձակման հետևանքով զոհվել է 31 և վիրավորվել 81 մարդ:

Թալիբան խումբն այս հարձակումից որոշ ժամանակ անց մի հաղորդագրությամբ հերքեց, այդ հարձակմանն իր մասնակցությունը:

Մինչ այսօր Աֆղանստանում մզկիթների դեմ իրականացված հարձակումների մեծ մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: