Իտալական ընկերությունն ընդգծել է Իրանում իր գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i96666-Իտալական_ընկերությունն_ընդգծել_է_Իրանում_իր_գործունեությունը_շարունակելու_անհրաժեշտությունը
Իտալական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է,որ Իրանում կշարունակի իր գործունեությունն ու համագործակցությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 09, 2018 18:52 Asia/Tehran
  • Իտալական ընկերությունն ընդգծել է Իրանում իր գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը

Իտալական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է,որ Իրանում կշարունակի իր գործունեությունն ու համագործակցությունը:

Իտալական «Անսալդո Էներջիա» ընկերության գործադիր տնօրեն՝ Ջոզեպպե Զամպինին  La Republica  թերթին տված հարցազրույցում ասել է.«Իրանական կողմը ցանկանում է համագործակցել Իտալիայի հետ: Մենք Իրանի հետ համաձայնության ենք եկել երեք գազակայանների կառուցման շուրջ»:

Իտալական ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ Իտալիան, Եվրոպան պետք է կտրուկ դիրքորոշում որդեգրեն և պաշտպանեն Իրանում աշխատող ընկերություններին:

Զամպինին հավելել է.«Իրանն այդպիսին չէ,ինչպիսին նկարագրում է Միացյալ Նահանգները: Իրանն ունի պատմություն, հարուստ քաղաքակրթություն և մշակույթ, այդիսկ պատճառով բոլոր եվրոպական ընկերությունները ցանկանում  են պայմանագիր կնքել իրանցիների հետ»: