Իրանի Նախագահի հատուկ բանագնացի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ
Իրանի նախագահի հատուկ բանագնաց Մահմուդ Վաեզին հինգշաբթի երեկոյան Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի գրավոր ուղերձը հանձնել է Էրդողանին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացը Էրդողանի հետ քննարկել է ՀԳՀԾ-ին վերաբերվող վերջին զարգացումները, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն այդ հարցի կապակցությամբ և կարևորել է Իրանի վճռականությունը, ամերիկացիներին դիմակայելու ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այս հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Իրանի նախագահի ուղերձի ընդունման կապակցությամբ, շեշտելով Թեհրանի հետ համագործակցությունը շարունակելու կապակցությամբ և երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ Անկարայի կամքը:
Իրանի Նախագահի հատուկ բանագնաց Վաեզին Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից առաջ հանդիպել է արտգործնախարար Չուվաշօղլուի և Թուրքիայի առևտրի նախարար Ռոքսար Պագջանի հետ: