Իրանի և աշխարհի ասորիների պատգամավորը հանդիպել է Լիբանանի նախագահին
Իրանի խորհրդարանում ասորիների պատգամավոր և ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղար Յունաթան Բեթկոլիան ուրբաթ օգոստոսի 10-ին Բեյրությում հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունին:
Հանդիպման ընթացքում ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղարը Լիբանանի նախագահին հրավիրել է մասնակցել ասորիների համաշխարհային միության համագումարի բացման հանդիսությանը: Այս համագումարը կանցկացվի ընթացիկ տարվա աշնանը:
Յունաթան Բեթկոլիան նշել է.«Կայանալիք համագումարի ընթացքում նախատեսված է տարբեր երկրներում ասորիների ներկայացուցիչներից ու ղեկավարներից բացի ներկա լինեն Լիբանանի մուսուլման ու քրիստոնյա գործիչներ:
Իրանի խորհրդարանում ասորիների պատգամավորը Լիբանանի նախագահին մի զեկույց է ներկայացրել Իրանում բնակվող ասորիների իրավիճակի մասին:
Ասորիների համաշխարհային միությունը Միջին Արևելքի տարածաշրջանում գործող համընդհանուր կազմակերպություն է, որ հիմնադրվել է 1968թ. ասորիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այս միությանն անդամակցում են ասորական ֆեդերացիաների տարբեր բաժինների ու ասորաբնակ երկրներում այդ թվում Իրանում, Սիրիայում, Իրաքում և Լիբանանում բնակվող ասորիները: